«Թուրքական Ռիվիերայում», ինչպես հաճախ անվանում են Անթալիան և մերձակա քաղաքներն ու հանգստյան գոտիները, այս տարի արդեն հանգստացել է 7,1 միլիոն զբոսաշրջիկ: Այս թիվը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները 11 տոկոսով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ոլորտի պաշտոնյաների կանխատեսումներով` այս տարվա վերջին Թուրքիայում Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի 10 միլիոն: