Home / Армения / Աշխարհի ամենափոքր մարդը Կոլումբիայից է

Աշխարհի ամենափոքր մարդը Կոլումբիայից է

Աշխարհի ամենափոքր մարդն ապրում է Կոլումբիայում: 247-ամյա Էդուարդ Նինո Էրնանդեսի հասակը 70 սմ է, իսկ քաշը` 10 կգ: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն` տղամարդը պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենափոքր մարդը, հաղորդում է BBC-ն:

Էրնանդեսի մոր խոսքերով` նրա աճը դադարել է, երբ նա 2 տարեկան էր:

Էդուարդը գոհ է իր չափսերից. «Ես երջանիկ եմ, քանի որ յուրահատուկ եմ»:
Նա գումար է վաստակում տարբեր շոուներում հանդես գալով և ֆիլմերում նկարահանվելով: