Սեպտեմբերի 6-10-ը Հայաստանում կգտնվի Կանադայի 4 խոշորագույն կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը: Երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն երկրների երկկողմ հարաբերությունները:
Ինչպես տեղեկացնում է պատվիրակության անդամներից մեկի` խորհրդարանական Հարոլդ Ալբրեխտի պաշտոնական վեբ-կայքը,Կանադայի խորհրդարանականները կարևորում են երկու երկրների միջև զարգացող համագործակցությունը: Պաշտոնական այցի նպատակն է ամրապնդել Կանադայի և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ փոխհարաբերությունները և համագործակցությունը:
Պատվիրակությանն ընդունելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: