Սեպտեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Վանաձոր` ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի 2-րդ միջազգային մրցաշարին։ Մրցաշարին ներկա էր հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան։
Երկրորդ անգամ անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի և Վրաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականները։
Միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Բելառուսի հավաքականը, որին հանձնվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթը»։Համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Հայաստանը, Իրանը և Վրաստանը։
Վանաձոր կատարած այցի շրջանակում Տիգրան Սարգսյանն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա, շրջել է արտադրամասում, ծանոթացել արտադրատեսականուն։ Ֆաբրիկայում ներկայումս աշխատում է 500 բանվոր։ Ակնալվում է, որ աշխատատեղերի թիվը մինչև տարեվերջ կհասնի 800-ի։
Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից: