«Հայկական ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անցած ուրբաթ իր ապարանքին կից այգում ձի վարելիս ընկել է և վնասվածքներ ստացել: Ըստ լուրերի, միջադեպի արդյունքում կոտրվել են ԲՀԿ նախագահի չորս կողոսկրերը:
Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը տեղի ունեցածի վերաբերյալ մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է, որ լուրջ ոչինչ չկա և, որ ԲՀԿ նախագահն ընդամենը մկանային ձգում է ստացել: Սակայն երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ցեղատեսակի է պատկանում և ինչ անուն ունի ձին, որից ընկել է Ծառուկյանը, Գալստայնն ասել է, թե ինքը ձիուց ընկնելու հանգամանքը չի հաստատում, ընդամենը հաստատում է այն, որ անցած շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստին Ծառուկյանը մասնակցել է մկանային ձգումով: Խաչիկ Գալստյանը, սակայն, չի կարողացել ասել, եթե ոչ ձիուց ընկնելու, ապա ինչի հետևանքով է Ծառուկյանը վնասվածք ստացել: