Հանրակրթության ոլորտի բարեփոխումների և նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված մի շարք խնդիրների պարզաբանման համար այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրվել էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում աշակերտների թվի անկման խնդրին` նախարարը մասնավորապես, նշել է.
«Կառավարությանը հաջողվել է խուսափել զանգվածային կրճատումներից։ Սա ամենամեծ ձեռքբերումն է սոցիալական ոլորտում։ Եթե նորմատիվային չափորոշիչային սանդղակով մոտենայինք, և իրականում աշխատուժի պահանջարկը հաշվարկեինք դպրոցներում այնպես, ինչպես հարկն է` ամբողջական դրույքներով, մենք կունենայինք մոտավորապես 3 հազար կրճատված ուսուցիչներ»։