Home / Армения / «Հրապարակ». Բանակում զինվորներին զրկել են շաքարից

«Հրապարակ». Բանակում զինվորներին զրկել են շաքարից

«Հրապարակը» իր տեղեկություններն է ներկայացնում հայկական բանակում զինվորների սննդակարգի փոփոխությունների մասին:

Հայոց փառապանծ վերջին ամիսներին սահմանափակվել են զինվորներին հատկացվող որոշ սննդատեսակներ: Բացի այն, որ ժամկետանց կամ պիտանելիության ժամկետին մի քանի օր մնացած «Արտֆուդի» թթուներն ու պահածոներն են «նաղդում»զինվորական ստորաբաժանումների ճաշարաններում և արդեն մի քանի ամիս է`զինվորներին սպիտակեղեն ու անկողնային պարագաներ չեն հատկացնում, հիմա էլ զրկել են շաքարից: Մեր տեղեկատվություններով, զինվորներին առավոտյան թեյը տալիս են առանց շաքարավազի, պահանջելով յոլա գնալ կասկածելի որակի թխվածքաբլիթներով: Տեղեկացնենք, որ բանակին շաքարավազ է մատակարարում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, բայց դա դեռ չի նշանակում, որ նա ժլատ է գտնվել տարածաշրջանի մարտունակ բանակը գլյուկոզայով մատակարարելու գործում: Մեր աղբյուրները նշել են, որ բանակի տարբեր զորամասերի պահեստապետերն ու հրամանատարներն ուղղակի դուրս են գրում շաքարավազի համար հատկացվող գումարն ու յուրացնում, զինվորներին հրամցնելով ավելի էժան գներով ձեռք բերած թխվածքաբլիթներ: