Home / Армения / Ամերիկացին պատրաստ է գնել մզկիթի համար նախատեսված տարածքը

Ամերիկացին պատրաստ է գնել մզկիթի համար նախատեսված տարածքը

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Նյու Յորքի իշխանություններին տեղեկացրել է, որ ցանկանում է գնել 2001 թվականի ահաբեկչական գործողությունների հետևանքով փլուզված երկնաքերերին հարող տարածքը:

Միլիարդատերը պատրաստ է 25 % ավելի գումար վճարել, քան մահմեդական համայնքի ներկայացուցիչներն են առաջարկում: Տարածքը 5 միլիոն դոլար է գնահատվում:

Թրամփի խոսքերով` նա նման որոշում է ընդունել «շատ լուրջ և վտանգավոր իրավիճակին վերջ տալու համար»: