«Հայկական ժամանակը» տեղեկացնում է, որ երեկ առավոտյան լուր տարածվեց, որ ՀՀ ԶՈւ Արարատի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողները հրաժարվում են կատարել հրամանատարների կարգադրությունները:
ՊՆ-ից ասացին, որ օրվա երկրորդ կեսին միջադեպը հարթվել է: Ըստ որոշ տեղեկությունների` դեպքի հետ կապված Ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 4 զինծառայողի: ՊՆ-ից, սակայն, այդ մասին ոչինչ չեն հայտնում: