Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան լարված հարաբերությունները նոր փուլ են թևակոխում, գրում է «Հրապարակը»:
Այս դեպքում, մասնավորապես, երևույթը դրսևորվել է ապագա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակներ կազմելու հետ կապված: Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն օրերս բանագնաց է ուղարկել ԲՀԿ նախագահի մոտ` տեղեկացնելու, որ ԲՀԿ ակնկալիքները պետք է սահմանափակվեն 10 տոկոս ձայներով: Երբ Ծառուկյանը վրդովվել է անսպասելի պահանջից և անհամաձայնություն հայտնել, նրան ավելին «թույլատրել» են միայն այն պայմանով, որ ԲՀԿ ցուցակով խորհրդարան մտնեն նաև ՀՀԿ-ացուներ: Ըստ մեր աղբյուրի` հատկապես այս վերջին պահանջը հունից հանել է ԲՀԿ առաջնորդին: