Մի քանի ամիս առաջ «ՉԻ»-ն տեղեկացրել էր, որ «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբաններից Գևորգ Ալթունյանը հրավեր է ստացել Հանրային հեռուստաընկերությունից և մոտ ապագայում պատրաստվում է լքել «Արմենիան», հիշեցնում է «ՉԻ»-ին:
Օրերս Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն անձամբ է հայտարարել, որ Գևորգ Ալթունյանն աշխատելու է Հ1-ում: Ալթունյանը Հանրայինում արդեն զբաղեցնում է «Հայլուրի» տնօրեն Սամվել ֆարմանյանի տեղակալի աթոռը: Չի բացառվում, որ Ալթունյանն իր հեղինակած «Տեսանկյուն» հաղորդաշարն իրականացնի Հ1-ի եթերում, եթե իհարկե, նախագահականը լրագրողին նման ֆորմատով հաղորդում նկարահանելու հնարավորություն տա: