Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է Վահան Խալաֆյանի գործով դատական նիստը, պատմում է «168 ժամը»:
Գործով գլխավոր ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության Քրեական հետախուզության վարչության նախկին պետ Աշոտ Հարությունյանը հերթական սենսացիոն հայտարարությունն է արել: Նա ասել է, փե Վ. Խալաֆյանին բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունում վերջինիս ստորագրության բացակայությունը պայմանավորված է նրանով, որ նա այդ ժամանակ արդեն մահացած է եղել: Նաև ասել է, թե երբ դեպքից հետո ինքը մտել է սենյակ, այնտեղ խառնաշփոթ վիճակ է եղել, իսկ նախաքննության նյութերում նշվում է, որ սենյակը դասավորված էր: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին: