ԱՄՆ-ի սահմանի մոտ գտնվող մեքսիկական Ռեյնոզա քաղաքի բանտից փախել է 85 բանտարկյալ: Այդ մասին հայտնում ք AFP գործակալությունը:
Սա ամենախոշոր զանգվածային փախուստն է վերջին տարիների ընթացքում:
Տամաուլիպաս նահանգի ոստիկանությունը հայտնում է, ու բանտարկյալների հետ միասին կորել է նաև երկու պահակ: Իշխանությունները կասկածում են, որ նրանք օգնել են բանտարկյալներին կազմակերպել փախուստը:
Նմանատիպ կասկածանքներ կան ևս 44 աշխատակիցների և նրանց պետի վերաբերյալ:
Նշվում է, որ որևէ բախում բանտում չի եղել. բանտարկյալները պարզապես անհետացել են: