Home / Армения / Հրդեհ` «Ֆլեշ» բենզալցակայանում. այրվել է վառելիքով խողովակը

Հրդեհ` «Ֆլեշ» բենզալցակայանում. այրվել է վառելիքով խողովակը

Սեպտեմբերի 10-ին հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի 60 հասցեում գտնվող բենզալցակայանում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Պարզվել է, որ «Ֆլեշ» բենզալցակայանի ստորգետնյա հատվածում այրվել է բենզինի տարայից դեպի լցակայան վառելիք մղող խողովակը:

Փրկարարների կողմից կատարվել են հովացման աշխատանքներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: