ՄԱԿ-ի միջազգային դատարանը սեպտեմբերի 13-17-ը Հաագայում Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցի կապակցությամբ բաց լսումներ է անցկացնելու: Հայցի նպատակը Միջազգային հռչակագրի կիրառումն է` ուղղված բոլոր տեսակի ռասայական խտրականությունների վերացմանը:
Լսումներին մասնակցելու են Վրաստանի արտաքին գործերի և արդարադատության նախարարների տեղակալները:
Ռուսաստանի դեմ հայցը Վրաստանը Հաագայի դատարան էր ներկայացրել 2008 թվականի օգոստոսի 12-ին` ռուս-վրացական պատերազմի ընթացքում: Այն ժամանակ Վրաստանը Մոսկվային մեղադրել էր վրացական բնակչության էթնիկ զտում իրականացնելու մեջ: Վրացական կողմի կարծիքով` այսպիսի գործողություններն իրականացվում են դեռևս 1990-ական թվականներից: