Համաշխարհային կենտրոնական բանկերի և բանկային վերահսկողության մարմինների ներկայացուցիչները Բազելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ արժութային պահուստների մեծացմանը վերաբերող մի շարք օրենքներ են ընդունել` փորձելով կանխել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի կրկնվելու հավանականությունը:
Նոր պայմանագիրը բանկային բարեփոխումների հիմնաքարն է լինելու, ինչը բանկերին հնարավորություն կընձեռի ավելի հեշտ վերականգնվել կրած վնասներից հետո, հաղորդում է BBC-ն: