Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լիբանանի պետական նախարար ԱդնանԿասսարի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու պետությունների հարաբերություններն ու մասնավորապես տնտեսական կապերը ունեն զարգացման մեծ ներուժ:
Զրուցակիցներն անդրադարձել են ներդրումների խրախուսման հարցերին՝ մասնավորապես հանքահումքային, բանկային, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտներում:
Այդ համատեքստում կարևորվել է նոյեմբերին Երևանում նախատեսված հայ-լիբանանյան գործարար համաժողովի անցկացումը, հայտնում են Կառավարությունից: