Home / Армения / Վրաստանի սահմանն անցնելը այսուհետ կտևի 3-4 րոպե. նախարար

Վրաստանի սահմանն անցնելը այսուհետ կտևի 3-4 րոպե. նախարար

Զբոսաշրջիկների մուտքը Վրաստան ավելի դյուրին է դառնալու: Այսուհետ այդ գործընթացի համար կպահանջվի 3-4 րոպե: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, հաղորդում է Georgia Online-ը:

Նախարարի խոսքերով` դա վերաբերում է առաջին հերթին Հայաստանից և Ադրբեջանից ժամանող զբոսաշրջիկներին:

Մերաբիշվիլիի հայտարարության համաձայն` սահմանային գծում հսկողությունը հանձնարարված է սահմանային ոստիկանությանն ու մաքսատանը:
Մաքսատունը զբաղվելու է բեռների ստուգմամբ, իսկ մնացած հարցերով զբաղվելու է ոստիկանությունը:

Նախարարը նշել է նաև, որ շուտով գործարկվելու է Սարպիի մաքսատունը: