Բլոգերների Expedition 206 խումբը, որը նպատակ է դրել մեկ տարվա ընթացքում այցելել 206 երկրներ, այսօր հանգրվանելու է Երևանում:
Expedition 206-ի ծրագրով, որը իրականացվում է Կոկա-Կոլայի նախաձեռնությամբ, բլոգերները հանդիպումներ են ունենում տարբեր երկրների տարբեր ոլորտները ներկայացնող մարդկանց և խմբերի հետ:
Նպատակը մեկն է` հասկանալ տարբեր երկրների և մշակույթների առանձնահատկությունները և այդ ամենը տարածել համացանցում` սեփական բլոգներում, միկրոբլոգներում և այլուր, նշում են կազմակերպիչները:
Expedition 206-ը բաղկացած է 3 երկրների ներկայացուցիչներից. Տոնյոն` Մեքսիկայից, Քելլին` Բելգիայից և Թոնին` Գերմանիայից:
Expedition 206-ը նախաձեռնության անձնակազմը Երևան է ժամանել արշավների 257-րդ օրը: Այսօր նրանք կայցելեն մի քանի գեղատեսիլ վայրեր, կշրջեն Երևանում, ինչպես նաև կհանդիպեն հայ բլոգերների հետ:
Բլոգերների հետ հանդիպումը տեղի կունենա The Club ակումբում 15:00 – 17:00-ին: Expedition 206-ի անդամները բոլորն էլ բլոգերներ են, որոնք պատրաստվում են հայ բլոգերների հետ կիսվել իրենց երևանյան տպավորություններով, զրուցել տարաբնույթ հարցերի շուրջ և տարածել տպավորություններ Հայաստանից: