Սեպտեմբերի 10-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ծանր վիրավորվեց 23-ամյա Սպարտակ Բաբայանը, տեղեկացնում է օրաթերթը:
Տուժածին Քաջարանի հիվանդանոց տեղափոխելով` չհաջողվեց փրկել, և ժամեր անց` գիշերվա ժամը 2-ի սահմաններում, Սպարտակը մահացավ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների`23-ամյա Սպարտակը ցանկացել է օգտվել կարճ ճանապարհից և ցատկել հանքաքար տեղափոխող հոսքագծի վրայով, սակայն տեսողական խնդիրներ ունենալու պատճառով նրա փորձը չի ստացվել և ճակատագրական է դարձել երիտասարդի համար: Սպարտակը մոտ 2 տարի է` աշխատում էր կոմբինատում, զոհված ազատամարտիկի ընտանիքի զավակ է և ընտանիքի միակ որդին` մի քույր ուներ ընդամենը: