«Ժամանակը» շարունակում է տեղեկացնել քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին:
Չնայած նախնական խոստումներին` քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին երեկ այդպես էլ չեն փոխանցել շաբաթ օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված գլխի հետազոտության` ԿՏ-ի արդյունքները:
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալի հետազոտության արդյունքներն իրեն պետք է ներկայացնեին երեկ: Մեր տեղեկություններով, սակայն, երեկ Միքայելյանին ասել են, թե բժիշկը դեռ եզրակացությունը չի գրել, և որ այն պատրաստ կլինի կամ այսօր, կամ` վաղը: