Գիտնականները հայտնաբերել են այն գենը, որը մարդու մոտ կարճատեսություն է առաջացնում: Այս բացահայտումը կարող է նպաստել աչքի հիվանդության բուժման նոր մեթոդների ու դեղամիջոցների ստեղծմանը, հաղորդում է BBC-ն:
Գենը բացահայտել են Լոնդոնի Քինգզ քոլեջի բժիշկները: Նրանք համոզված են, որ այժմ հնարավոր կլինի ստանալ նոր դեղամիջոցներ, որոնք թույլ կտան կանխել հիվանդությունն առաջացնող երևույթները:
Հետազոտական խմբի ղեկավար, բժիշկ Քրիս Համոնդի խոսքերով`10 տարի անց կարճատեսությունը հնարավոր կլինի բուժել աչքի կաթիլների միջոցով: