Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ այսօր մեկնարկում է 19-րդ թատերական շրջանը, որի բացումն իրականացվելու է Հրանտ Մաթևոսյանի «Կայարան» ներկայացմամբ:
Այս թատերաշրջանը նվիրվում է մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին:
«Մեր թատրոնի երազանքն էր, որ ներկայցնեինք Հրանտ Մաթևոսյանի որևէ գործ»,- ասաց Սոս Սարգսյանը: