«Ջողազի արհեստական ջրամբարը, որը գտնվում է Իջևան-Ղազախ սահմանագծի վրա, և հայերն այն կառուցել են խորհրդային տարիներին, այնուհետև փոխանակել ադրբեջանցիների հետ` դրա դիմաց հողեր վերցնելով, թալանվել է: Ջրամբարն այժմ չի գործում, որովհետև սահմանային գոտում է` կրակային գծի տակ, բայց նույնիսկ դա չի խանգարել, որ եռակցման սարքերով կտրեն և տանեն տասը տոննայից ավելի կշռող պոմպերն ու խողովակները, որոնց գինը հասնում է 2,5 մլն դոլարի: Դրանք անհետացել են անցյալ տարեվերջին և այս տարվա ընթացքում: Տեղեկություններ կան, որ դրանք արտահանվել և վաճառվել են:
Գեներալներից ու՞մ պատասխանատվության տակ է սահմանային այդ հատվածը, ու՞մ հաշվեկշռում են եղել դրանք, ո՞վ է ապամոնտաժման հեղինակը և ո՞վ է անմիջական մասնակցություն ունեցել», – հարց է տալիս «Ժամանակ» օրաթերթը: