Ն. Փաշինյանի «Բանտային օրագրի «Welcome To Kosh!» գլխի լույսընծայումից հետո «Կոշ» ՔԿՀ վարչակազմը ափալ-թափալ ՔԿՀ կրպակից դուրս է բերել ողջ լևի ապրանքները, և ՔԿՀ ղեկավարությունը ֆինանսական մեծ կորուստներ է կրել, պատմում է օրաթերթը:
Կրպակի ապօրինի գործունեւությունը ՔԿՀ վերին ղեկավարության կերակրադաշտի պարունակության կարևոր մաս է ապահովում, և Նիկոլի հրապարակաման մեջ առկա «Կոշ» հինգ աստղանի «սուպերմարկետը» արտահայտությունը այնքան է վախեցրել ՔԿՀ պետ Լյով Բաղդասարյանին, որ վերջինս, ասում են, վալերյանկան սկսել է բռերով խմել: Այս իրավիճակը կարծես դուր է գալիս Բաղդասարյանի որոշ տեղակալների, ովքեր հույս ունեն օգտվել պատեհ առիթից, հասնել վախեցած Լյովի պաշտոնանկությանը և նրա փոխարեն դառնալ ՔԿՀ պետ: Այս կոնտեքստում, ահա, «Կոշ» ՔԿՀ-ում բուռն իրադարձություններ են տեղի ունենում, և Նիկոլի հրապարակումից հետո վարչակազմի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը ձգտում է Նիկոլի աչքին երևալ առավել օրինապահ լույսի ներքո`կուտակված աղբը հրելով մյուսի ուղղությամբ: