Իսրայելական Tawkon ընկերությունը բջջային հեռախոսների օգտատերերին առաջարկում է մտածել առողջության մասին: Ընկերության նոր ծրագիրը հնարավորություն է ընձեռում չափել և նվազեցնել բջջային հեռախոսների արձակած էլեկտրամագնիսական դաշտի ուժգնությունը:
Օրգանիզմի վրա բջջային հեռախոսների բացասական ազդեցության և ճառագայթման մասին զգուշացումներն արդիական են դրանց լայն կիրառման հենց առաջին պահից, հաղորդում է BFM-ն:
Առողջության պահպանման կարևորությունն էլ գիտնականներին ստիպում է նորանոր մեթոդներ հայտնաբերել բջջային հեռախոսների բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Նրանք խորհուրդ են տալիս որքան հնարավոր է քիչ օգտվել բջջայիններից, ինչպես նաև հատոկ ծրագրեր և սարքավորումներ կիրառել: