ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արտահայտվել Մարսելի ֆուտբոլային թիմի պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի խաղի մասին, ով մոսկովյան Սպարտակի հետ հանդիպանն ինքնագոլի հեղինակ է դարձել: Նախագահն իր Twitter-ում գրել է. ««Սպարտակը» հաղթեց «Մարսելին»: Հիանալի խաղաց Սեսար Ասպիլիկուետան»:
Ասպիլիկուետայի ինքնագոլը միակն էր ողջ խաղի ընթացքում, որն էլ հաղթանակ բերեց ռուսական ֆուտբոլային ակումբին: