Home / Հայաստան / ԱՄՆ-ում աղքատները շատանում են

ԱՄՆ-ում աղքատները շատանում են

ԱՄՆ-ում աղքատության ցուցանիշը կտրուկ բարձրացել է: Նախորդ տարվա ֆինանսական ճգնաժամի հետևաքով Միացյալ Նահանգներում բնակչության զգալի հատվածը գործազուրկ է դարձել: Յուրաքանչյուր 7-րդ մարդ ԱՄՆ-ումաղքատության մեջ է ապրում, հաղորդում է Associated press-ը:

ԱՄՆ վիճակագրական ծառայության կատարած հետազոտությունների տվյալներով` աղքատության ցուցանիշը 14,3 % է կազմում կամ 43,6 միլիոն մարդ: Նման ցուցանիշը վերաբերում է 2009 թվականին, իսկ 2008-ին այդ ցուցանիշը 13,2% է եղել կամ 39,8 միլիոն մարդ:

Մեծացել է նաև բժշկական ապահովագրություն չունեցող ամերիկացիների թիվը` 15,4%-ից հասնելով  16,7%-ի կամ 50,7 միլիոն մարդու, ինչը ֆինասական ճգնաժամի պատճառով գործազուրկների թվի ավելացման հետևանքն է: