Օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջև ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը իրազեկել է, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են և բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:
Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ: ՊՆ-ի հաղորդագրության համաձայն, դեպքի մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ:
Նշենք, որ երեկ և այսօր տպագիր մամուլում արդնե իսկ լուրեր էին հրապարակվել, որ հոլովակում պատկերված անձը բացահայտվել է և բերման է ենթարակվել: