Լոնդոնյան բանտում անցկացրած առաջին իսկ օրը նյարդային անկման է հասցրել երգիչ Ջորջ Մայքլին, ով ճաղերի ետևում է հայտվել արբած վիճակում ավտոմեքենա վարելու պատճառով, հաղորդում է The Sun-ը:
Օրենքի համաձայն` առաջին 48 ժամերի ընթացքում այցելություններն արգելված են: Այս ընթացքում երգչի մոտ հոգեկան խանգարում է եղել:
Բանտարկյալները շարունակ երգում էին իր երգերը, բայց դա էլ չօգնեց: Երգիչը սկսել է լացել և իր բանտախցից դուրս չի եկել:
Ջորջ Մայքլի փաստաբանները դատարան են դիմելու երգչին գրավի դիմաց ազատ արձակելու խնդրանքով մինչ կավարտվի վճռի բողոքարկման գործընթացը: