Այսօր հանրահավաքի ժամանակ հնչեցրած իր ելույթի ընթացքում ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը ներկայացրեց մի քանի վիճակագրական տվյալներ Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված:
Նա նշեց, որ աղքատությունը Հայաստանում 32 տոկոս է կազմում:
«Այսինքն մեկ միլիոն մարդ պաշտոնապես աղքատ են», – հայտարարել է Արամ Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով` բնակչության 40 տոկսսը ցանկություն է հայտնել լքել Հայաստանը:
«Այսինքն Հայաստանը հայերի համար դարձել է դժոխք: Դա իշխանության տակտիկան է, ինչքան քիչ բնակչություն լինի երկրում այնքան հեշտ է կառավարել: Բոլոր նրանք ովքեր ասում են, որ նման իրավիճակից ելք չկա, գործող իշխանության ջրաղացին ջուր են լցնում», – կարծիք է հայտնել ՀՀՇ առաջնորդը:
Մանուկյանը ասել է, որ մեկ ուրիշ երկիր չկա, որի արտահանումը 5 անգամ գերազանցում է ներմուծումը:
«Արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 40 տոկոսը, իսկ նախքին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարողությունը կազմում է ՀՆԱ-ի 50 տոկոսը: Եթե մենք սա հանդուրժենք, ուրեմն ազգ չենք», – ասել է ընդդիմադիր գործիչը: