Երեկ Կոշ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները անհասկանալի պատճառներով «բռնել ու կատաղել» էին, պատմում է «ՉԻ»-ն:
Նրանք հնարավոր բոլոր խոչընդոտները ստեղծեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հանկարծ բանտից հեռախոսով չկարողանա կապ հաստատել հանրահավաքի կազմակերպիչների հետ և ուղերձ հղել: Նիկոլից սարսափած ողջ բերդի դռները երեկ փակվել էին բաև նրա փաստաբանների առջև, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Բերդի պետը փաստաբաններին տարել և պահել էր իր աշխատասենյակում, իսկ երբ անցել էր ժամը 17:00-ն, ասել էր, թե այլևս անհնար է մտնել քրեակատարողական հիմնարկ: Մի խոսքով, տխրահռչակ Հայկ Հարությունյանն էլի իր դերի մեջ է: