Բացառիկ իրադարձություն է գրանցվել Թուրքիայի Սամսուն նահանգի Իլքադիմ քաղաքում: 84-ամյա Այշե Գյուլի տանից քաղաքապետարանի աշխատաողները 5 բեռնատար մեքենա աղբ են հանել, հայտնում է Դողան գործակալությունը:
Այս հետաքրքիր «հավաքածուն» «հայտնաբերել են» այն ժամանակ, երբ հարևանները դիմել են քաղաքապետարան` նշելով, որ իրենք այլևս չեն կարող տանել աղբի հոտը, որը գալիս է տիկին Գյուլի բնակարանից:
Քաղաքապետարանի աշխատակիցները ժամանել դեպքի վայր և սկսել են դատարկել աղբը, որը բաղկացած է եղել պլաստիկ և ապակե շշերից, հին շորերից և այլ անպետք իրերից: Բնակարանը դատարկելուց և օդափոխելուց հետո, կնոջը տեղափոխել են ծերանոց: