Այսօր երևանյան փողոցներով շրջում է մի մեքենա, որը երեսպատված է Հայաստանի բանտարկյալների ձեռքի աշխատանքներով: Մեքենան պարբերարաբար կանգ է առնում քաղաքի տարբեր մասերում, և բարձրախոսով հայտարարվում է բանտարկյալների ձեռքի աշխատանքների վաճառքի մասին:
Ինչպես Epress.am-ին փոխանցեց «Դատապարտյալների հիմնադրամ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ղազարյանը, Արդարադատության նախարարության աջակցությամբ կազմակերպվել է Անկախության օրվան նվիրված` Հայաստանի դատապարտյալների աշխատանքների ցուցահանդես- վաճառքը, որից ստացված հասույթը կտրամադրվի դատապարտյալների կենցաղային պայմանների բարելավմանը: