Youtube-ի աղմկահարույց կադրերում սպայի կողմից բռնությունների ենթարկված
Երկու զինծառայողները հարցաքննության ժամանակ հայտարարել են, թե իրենց հրամանատարի դեմ ոչինչ չունեն, քանի որ նա «նորմալ հրամանատար է», գրում է օրաթերթը:
Այս մասին մեզ հայտնի դարձավ Ռազմական ոստիկանության մեր իրազեկ աղբյուրներից, որտեղ և գտնվում են զինվորները: Երեկ մենք նաև տեղեկացանք, որ բացի սպայից և երկու զինծառայողներից, այժմ ՌՈ-ում է գտնվում է նաև տեսագրության հեղինակը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` տեսագրությունը արել է շարքային զինծառայողներից մեկը, որը զորամասի բուժկետում վարորդ է աշխատում: