Ամերիկյան ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը երկու հազար դոլարով տուգանել է New York Red Bulls թիմի ֆուտբոլիստ Թյերի Անրիին, ով վնասվածք է հասցրել Dallas-ի դարպասապահին` գոլը նշելու ժամանակ:
Նրանից հետո, երբ Անրիի խաղընկերը գոլ է խփել` ֆրանսիացին վազել է հակառակորդ թիմի դարպասի ուղղությամբ`երկրորդ անգամ գնդակը դարպաս ուղարկելու մտադրությամբ: Գնդակի հետ նաև նա հարվածել է դարպասապահ Քևին Հարթմանի ոտքին, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել:
Խաղից հետո Անրին հակառակորդ թիմի հանդերձարան է գնացել և ներողություն է խնդրել Հարթմանից, հաղորդում է АР գործակալությունը: