Home / Հայաստան / Համաշխարհային ՀՆԱ-ի մեկ տոկոսը ծախսվում է մարազմի վրա

Համաշխարհային ՀՆԱ-ի մեկ տոկոսը ծախսվում է մարազմի վրա

Ալցhայմերի հիվանդության հետևանքով առաջացած տկարամտությունը և մարազմը գլոբալ տնտեսությանն արժենում են 604 մլրդ. դոլար,
ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱի ավելի քան 1 տոկոսը:
Այս մասին հաղորդում է The World Alzheimer Reportը:

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է,
որ դա ավելին է քան, օրինակ,
Wal-Mart-ի և ExxonMobil-ի տարեկան եկամուտը:

Հաշվետվության հեղինակները կարծում են, որ Ալցհայմերի
հիվանդությունը հանդիսանում է 21-րդ դարի հիմնական բժշկական և սոցիալական
սպառնալիքը: Մինչ 2030 թվականը մարազմով հիվանդ մարդկանց թիվը կկրկնապատկվի, իսկ
մինչ 2050 թվականը` կեռապատկվի: Այդ դեպքում հիվանդների խնամքի համար նախատեսված
ֆինանսական միջոցները կաճեն ավելի արագ` հատկապես զարգացող երկրներում:

Մի շարք երկրների վիճակագրությունը ցույց է
տալիս, որ Ալցհայմերի հիվանդությունը հանդիսանում է ամենածախսատար հիվանդությունը
աշխարհում: