Home / Армения / «Հայկական ժամանակ». Շաքարդ շաքարով կտրեմ

«Հայկական ժամանակ». Շաքարդ շաքարով կտրեմ

Օրաթերթն անդրադարձ է կատարում շաքարավազի գնին:

Արդեն երկու շաբաթ է, ինչ շաքարավազի մեծածախ մատակարարները փոքր ու միջին խանութներին շաքարավազը հանձնում են կիլոգրամը 306 դրամով, ինչը 14 դրամով գերազանցում է նախկին գինը: Ուշագրավն այն է, որ նոր` ավելի բարձր գնով մատակարարված շաքարավազի պարկերի վրա գրված է` «Լուսաստղ Շուգր ՍՊԸ» (Ախուրյանի շաքարի գործարան):

Այսինքն ստացվում է, որ ներկրվող շաքարավազը ավելի էժան էր, քան Հայաստանում արտադրվածը: Նշենք, որ և շաքարավազի ներկրումը, և արտադրությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, իսկ շաքարի նորակառույց գործարանի համար անհրաժեշտ հումքի 80 տոկոսը` շաքարեղեգը ներկրվում է Բրազիլիայից, իսկ 20 տոկոսը` շաքարի ճակնդեղը արտադրվելու է Հայաստանում: