Շոտլանդական Ջուրա կղզու վրա կայանալիք Jura Music Festival-ի կազմակերպիչները աշխատանքների մեջ ներգրավել են Էլվիս կատվին: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Կենդանին պետք է փառատոնի ընթացքում լուսանկարներ անի:
Jura Music Festival-ի կազմակերպիչների խոսքերով` Էլվիսի մարմնին կամրացվի ֆոտոխցիկ, որն ավտոմատ կերպով լուսանկարներ կանի, որոնք անմիջապես կփոխանցվեն երաժշտական միջոցառման պաշտոնական կայք: Կատվին մնում է միայն զբոսնել այդ տարածքով. նրան կթույլատրվի զբոսնել ոչ միայն հանդիսատեսների, այլ նաև համերգի մասնակիցների շրջանում: