Ռուսաստանը կարող է արդեն այս տարի վերսկսել ցորենի արտահանումը, հայտարարել է երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նրա խոսքով` արգելքը կարող է չեղյալ հայտարարվել բերքահավաքի վերջնական արդյունքների ուսումնասիրությունից հետո, ինչպես նաև նրանից հետո, երբ պարզ կդառնա, թե ինչպիսի ռեսուրսներ ունի Ռուսաստանը, հաղորդում է BBC-ն:
Մեդվեդևի հայտարարությունը բավական մեծ անակնկալ էր գյուղատնտեսական շուկայի խաղորդների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր, որ ռուսական ցորենի արտահանման վերսկսման մասին հնարավոր կլինի խոսել միայն հաջորդ տարվա բերքահավաքից հետո, այսինքն` ոչ ավելի վաղ, քան 2011թ. աշնանը: