Սեպտեմբերի 25-26-ը «Մոսկվայի տանը» կանցկացվեն Ուտոպիական հանդիպումներ, որին մասնակցելու են արտասահմանից հրավիրված արվեստագետներ:
Մասնավորապես, Բելգիացի ռեժիսոր Մարիան Հանդվերքերը սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին կներկայացնի «Անդրե Գորց» վավերագրական ֆիլմը, այնուհետև նրա մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում-քննարկում:
Նույն օրը նախատեսվում է նաև հանդիպում-բանավեճ սոցիոլոգ, փիլիսոփա Մաուրիցիո Լազարատոյի մասնակցությամբ, ով հանդես կգա «Տնտեսական աղքատացումն ու սուբյեկտիվության աղքատացումը նեոլիբերալիզմում» թեմայի շուրջ զեկույցով, որին կհետևի թեմայի շուրջ քննարկում-բանավեճը:
Հաջորդ օրը` սեպտեմբերի 26-ին տեղի կունենա «Ասսամբլաժ» (62 ր) ֆիլմի ցուցադրությունը` հեղինակներ արվեստագետ Անժելա Մելիտոպուլոսի և Մաուրիցիո Լացարատոյի ներկայությամբ, որին նույնպես կհետևի թեմայի շուրջ քննարկում-բանավեճը:
Արվեստագետը և փիլիսոփան կներկայացնեն իրենց կողմից իրականացված տեսաձայնային հետազոտությունը` նվիրված Ֆելիքս Գուատարին, նրա հեղափոխական հոգեբուժական պրակտիկային, քաղաքական ակտիվիզմին, ինչպես նաև Էկոսոֆիային վերաբերող նրա գաղափարներին և անիմիզմի հանդեպ ունեցած հետաքրքրությանը՝ հատկապես բրազիլական և ճապոնական ենթատեքստում:
Անժելա Մելիտոպուլոսը կներկայացնի նաև իր «Իրերի լեզուն» 33 րոպեանոց վիդեո նախագծի ցուցադրությունը:
Հանդիպումները կիրականանան ֆրանսերեն լեզվով` հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: