Home / Հայաստան / «Ժամանակ». ՀՀԿ-ականը չի վստահում ՀՀԿ-ի՞ն

«Ժամանակ». ՀՀԿ-ականը չի վստահում ՀՀԿ-ի՞ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ սկանդալային հայտարաություն է արել Հասարակական կազմակերպությունների մասին օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ավարտին, գրում է օրաթերթ:

Իր ամփոփիչ ելույթում Ռաֆիկ Պետրոսյանն ասել է, որ հարկավոր է դիմել մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա դիմի ՍԴ` վիճարկելու արդարադատության նախարարության կազմում հ/կ-ների գործունեությունը ստուգող տեսչություն ստեղծելու վերաբերյալ կառավարության որոշումը, քանի որ այն իրավական հիմքեր չունի: «Իհարկե, Սահմանադրությամբ ՍԴ դիմելու մեկ այլ տարբերակ էլ կա` պատգամավորների 1/5-րդի ստորագրությամբ, բայց ինքս` որպես իշխանության կուսակցության ներկայացուցիչ, չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի անել, որ ՀՀԿ-ն դա թույլ կտա»,-ըստ էության իրենց կուսակցության անկեղծությունը կասկածի տակ է դրել Ռաֆիկ Պետրոսյանը: Նշենք, որ այդ օրինագծի հեղինակը կառավարությունն է: Իսկ խորհրդարանական լսումների ավարտին որոշվել է, որ կառավարությունը մինչև օրինագիծը խորհրդարան բերելը հաշվի կառնի բոլոր հնչած առաջարկները: