Այս տարի աշնանային գիշերահավասարի ժամանակ արեգակը, Երկիրն ու լուսինը մի գծի վրա էին, ինչը հազվադեպ է լինում, ընդ որում` այդ ընթացքում լիալուսին է եղել: Նման դեպք տեղի էր ունեցել 20 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, հաղորդում է Newsru-ն:
Հիմնականում այս երևույթները մի քանի օր կամ մի քանի շաբաթ տարբերությամբ են գրանցվում: Այս ամիս լիալուսինը եղել է աշնանային գիշերահավասարից 6 ժամ անց` սեպտեմբերի 23-ին, ժամը 08:09-ին: Երևույթների համընկնումը NASA-ի աստղագետները անվանել են «սուպերլիալուսին»: