Երեկ ԱՄՆ Վիրջինիա նահանգում, տեղի ժամանակով ժամը 21:13-ին 41-ամյա Թերեզա Լյուիսը մահապատժի է ենթարկվել, որն իրականացվել է ներարկման տարբերակով:
Մահապատժի իրականացման ընթացքում բանտի շրջակայքում 30 մարդ էր հավաքվել, ովքեր բողոքում էին մահապատժի դեմ, հաղորդում է AFP-ն:
Հիշեցնենք, որ Թերեզա Լյուիսը 2002 թվականին մարդասպան էր վարձել` ամուսնուն և նրա որդուն սպանելու համար, ինչից հետո նա 250 հազար դոլարի չափով ապահովագրություն պետք է ստանար:
Նշենք, որ վերջին անգամ ԱՄՆ Վիջինիա նահանգում կնոջ մահապատժի վճիռ էր կայացվել մոտավորապես 100 տարի առաջ`1912 թվականին: