Ինչպես հայտնի է, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, և շուտով պետք է վերադառնա հայրենիք: Մեր տեղեկություններով, սակայն, Ֆրանսիա մեկնելուց հետո Սմեսոֆը անգործ չի նստելու. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շուտով ստանձնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնը` փոխարինելով ներկայիս համանախագահ Բեռնար Ֆասիեին: