Եթե Հայաստանը իրավաբանորեն ճանաչի Լեռնային Ղարաբաղը, վտանգ կա, որ հակամարտության կարգավորուման գործընթացը կընդհատվի: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Վերջերս փորձագետը մամուլում հանդիպել է այն մտքին, որ Հայաստանը հնարավորություն ուներ ճանաչել Ղարաբաղը Կոսովոյի անկախությունն` արևմտյան երկրների կողմից ճանաչելուց հետո:
«Եկեք մտացենք: Հայաստանը սկսում է ջանքեր գործադրել, այլ տերությունները սկսում են ճանաչել Ղարաբաղը, ինչը ստիպում է Ադրբեջանին ընտրել մեզ համար շահեկան կարգավորման տարբերակը», – նշել է Իսկանդարյանը:
Նա նշել է, որ վերոնշյալի համար անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների ճանաչումը.
«Հնարավոր է արդյո՞ք դա անել: Պատասխանն ակնհայտ է` ոչ», – եզրափակել է քաղաքագետը: