Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը ցանկանում է իր շարքերում տեսնել անձանց, ովքեր լավ տիրապետում են հետևյալ լեզուներից գոնե մեկին՝ հայերեն, քրդերեն, եբրաերեն, արաբերեն, ալբաներեն, բոսներեն, բուլղարերեն, հունարեն, չինարեն, ֆարսի, վրացերերն, մակեդոներեն, ռուսերեն, ինչպես նաև քրդական բարբառ համարվող սորանի լեզվին: Թափուր պաշտոնների համար արդեն մրցույթ է հայտարաված, որի համար հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 8-ը: Դիմորդները պետք է տվյալ լեզուներից բանավոր և գրավոր քննություն հանձնեն:
Ազգային հետախուզական կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ նման որոշումը պայմանավորված է նրանով, որ այն երկրների հետ, որտեղ խոսում են տվյալ լեզուներով, Թուրքիան վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները:
Հետախուզական կազմակերպությունը նաև նշում, որ դիմորդները պարտադիր պետք է ունենան Թուրքիայի քաղաքացիություն, բարձրագույն կրթություն և ծնված լինեն 1975 թվականի հունվարի մեկից հետո: