Home / Армения / Ֆրանսիան ցանկանում է միանալ Nabucco նախագծին

Ֆրանսիան ցանկանում է միանալ Nabucco նախագծին

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի հետ հանդիպման ժամանա մի շարք ֆրանասիական ընկերությունների ներկայացուցիչներ ցանկություն են հայտնել մասնակցել «Նաբուկո» նախագծի իրականացմանը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
 
Թուրք-ֆրանսիական գործարարների խորհրդի նախագահ Ժան Լեմերը հաստատել է այդ տեղեկատվությունը` նշելով, որ Ֆրանսիան ցանկանում է միանալ նախագծին:

Յիլդիզը հայտարարել է, որ նման հարցերը գտնվում են Թուրքիայի նախարարների կաբինետի իրավասության ներքո:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը վետո էր դրել նախագծին ֆրանսիական ընկերությունների մասնակցության վրա` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի ունեցած դիրքորոշումը: