«ՀԺ»-ն գրում է «Արմավիայի» շուրջ վերջին զարգացումների մասին:
Մեր տեղեկություններով` արդեն բավական երկար ժամանակ Միխայիլ Բաղդասարովին նախագահական նստավայրից առաջարկում են վաճառել «Արմավիայի» բաժնետոմսերը: «Արմավիայում» երեկ այս տեղեկությունները ոչ հաստատել են, ոչ հերքել: Ըստ լուրերի, առաջարկվող գործարքի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը: Իհարկե, երբ գործարքը կայանա, «Արմավիայի» բաժնետոմսերը կգրանցվեն նրան պատկանող ընկերության կամ մերձավոր անձանցից մեկի վրա: Այս գործարքի հետ է կապվում նաև մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ «Զվարթնոցը» պարտքերի պատճառով մի քանի ժամ հրաժարվել էր սպասարկել «Արմավիայի» ինքնաթիռները: Այսպիսով, Մինասյանը ցանկացել է Բաղդասարովին հասկացնել, եթե նա չհամաձայնի վաճառել «Արմավիայի» բաժնետոմսերը, ընկերությունն առաջիկայում կարող է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կանգնել: