Ավստրալիայում նոր մրցաձև են անցկացնելու, որն իրենից ներկայանցնում է բիկինի լողազգեստներով մրցավազք: Այն տեղի է ունենալու վազքուղու վրա` ձիերի մրցավազքի հիմունքներով, գրում է The Gold Coast Bulletin-ը:
Կազմակերպիչների մտահղացմամբ` լողազգեստով մրցավազքին առնվազն 150 աղջիկ կմասնակցի: Նրանք վազելու են լողազգեստով և մարզական կոշիկներով: Մրցանակային ֆոնդը կազմում է 5 հազար ԱՄՆ դոլար:
«Երբ լսում ես «Ոսկե ափի» մասին, միանգամից լողափի, աղջիկների և բիկինիների մասին ես սկսում մտածել: Նոր մարզաձևի իրականացումը ուղղակի անխուսափելի էր: Ի վերջո, Ավստրալիայի մի շարք քաղաքներում այսպիսի ուրախ մրցույթներ հաճախ են կազմակերպվում, այդ թվում` գարեջրի հետ կապված տարբեր տեսակի մրցույթները, կամ էլ բարձրակրունկ կոշիկներով վազքը: Մենք որոշեցինք նմանատիպ բան կազմակերպել»,- մանրամասնել է մրցավազքի կազմակերպիչը: